Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 20
– Մանիշակ, ինչո՞ւ այդպես տխուր բաներ ես խոսում, ինչու պետք է մեռնիս դու… – բայց երիտասարդը չկարողացավ շարունակել յուր խոսքերը, արտասուքը խեղդեց նրան, և նա սկսավ լալ:
– Դու լալիս ես, Աշոտ, երանի քեզ, գոնե մի փոքր կհանգստանաս, բայց իմ արտասուքներս վաղուց, արդեն շատ լալուց ցամաքել են…
– Ախ, Մանիշակ, Մանիշակ… այս ի՞նչ արիր դու ինձ, – հեկեկալով խոսում էր երիտասարդը, – երանի թե ինձ ոչինչ չհայտնեիր, երանի թե ես միշտ այնպես կարծեի, թե դու ինձ երբեք չես սիրել, գոնե այն ժամանակ ես մի փոքր հանգիստ կունենայի, իսկ ա՛յժմ… այժմ փոքր է մնում, որ խելքս գլխես թռցնեմ…
– Բնավ, սիրելի Աշոտ, բնավ մի՛ նեղսրտիր, թշվառը ես եմ, ես կմեռնեմ, մի փոքր ժամանակ, ինձ համար կարելի է սուգ կպահես, այնուհետև իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի…
– Մանիշակ, դարձյալ նույն խոսքերն ես ասում, Մանիշակ, մի՞թե ինձ չես խղճում…
– Թո՛ղ, մի կտրիր խոսքս: Ասում եմ, որ իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի, այն ժամանակ դու քեզ համար ուրիշ հարսնացու կընտրես, դու կամուսնանաս, դու երջանիկ կլինես… բայց մի վերջին խնդիր ունիմ, նա էլ պետք է կատարես, այսինքն այն, որ երբեմն – երբեմն իմ գերեզմանին այցելության գաս, քո կինն էլ հետդ կբերես և կասես նրան թե «այս խեղճ աղջիկը սիրում էր ինձ»… Հետո կպատմես նրան իմ դժբախտությունները, որովհետև դու բոլորը տեսել ես, դու բոլորը գիտես, գուցե նա էլ խղճա և մի անգամ «ողորմի» կասի ինձ…
Երիտասարդի սիրտը կսկծից մորմոքվում էր:
Նա նմանվում էր այն թշվառ ծնողին, որը եկել էր տեսնելու նավաստիների ձեռքով ցամաք հանվող խեղդվածներին և նոցա մեջ ճանաչում է յուր յոթ տարիների վեր կորսուած միամոր զավակը: Անլուր թշվառություն, նա գտնում է յուր որդին, բայց ավաղ հավաստիանալու համար միայն որ նա հավիտյան կորած է յուր համար…:
Այս դրության մեջ էր գտնվում և Աշոտը յուր սիրուհու խոստովանությունը լսելուց հետո, նա տանջվում էր, նրա երակների մեջ արտասուք էին հոսում, բայց ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում խոսել, նա լալիս էր…
Վերջապես Խաթունի հարսներից մեկի ներս գալով տխուր տեսարանը փակվեցավ: Աշոտը շատ այլայլված դուրս գնաց սենյակից:
Այն օրից սկսած մեր խեղճ սիրահարը ամեն բան մոռացավ: Նա այժմ ավելի դժբախտ էր համարում իրան, քան այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, թե Մանիշակը սիրում էր իրան: «Երանի թե նա այդ խոստովանությունը չաներ ինձ», հաճախ կրկնում էր նա: Որովհետև Մանիշակի հետ ամուսնանալու հույսով յուր ունեցած ցնորքները, երջանիկ ապրելու նախագծերը, – բոլորը յուր սիրուհու արած տխուր գուշակություններով ցնդվում էին օղի մեջ: Նա այժմ իրան զգում էր աշխարհի մեջ միայնակ և ամեն բարեմասնություններից զուրկ…
Եթե հայրը երբեմն հորդորում էր նրան գնալ շուկա և օրվա մեջ գեթ մի քանի ժամ խանութ բանալ, նա դառնությամբ պատասխանում էր:
– Այսուհետև այդ ո՞ւմ համար անեմ, իմ աստղը ջուրն է ընկել:
Խեղճ երիտասարդը յուր սիրուհուն կրկին առողջ տեսնելու համար բոլոր հույսը կորուսել էր: Շատ անգամ մայրը նրան հուսադրում էր, սիրտ էր տալիս, զանազան օրինակներ էր բերում այդ տեսակ հիվանդությամբ հիվանդացողներից, որոնք այսուամենայնիվ քիչ ժամանակից հետ կատարյալ առողջություն են ստացել, բայց երիտասարդը միշտ անմխիթար էր: Նա այժմ հավատում էր ավելի Մանիշակի արած գուշակություններին, մանավանդ երբ տեսնում էր, որ երեք հիվանդներն էլ օրստօրե